Արցախի Հանրապետությունը վերագտնելու է իր կենսունակությունը. Արթուր Վանեցյան
ԲլոգոսֆերաՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ծննդյան կապակցությամբ շնորհավորել է Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին։
Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ՝ շնորհավորելով ծննդյան 61 ամյակի կապակցությամբ:
Ցանկանալով ամուր կամք և առողջություն հայկական երկու պետությունների համար այս ծանր ժամանակներում` վստահություն հայտնեցի, որ Արցախի Հանրապետությունը վերագտնելու է իր կենսունակությունն ու նորից դառնալու է հայության անվտանգության, միասնության և հաղթական ոգու փառահեղ խորհրդանիշը»: