Մեղադրանքների հետ համաձայն չեմ, դրանք նույնիսկ ծիծաղելի են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ փոխգնդապետ Արսեն Ղազարյանը։
«Այն անձնակազմը, այն զինծառայողները, պահեստազորայիններից կազմված այն ստորաբաժանումը, որոնք պատերազմի ընթացքում ինձ հետ միասին քայլել են մարտադաշտով, կատարել վերադասի կողմից տրված խնդիրներն՝ անվերապահորեն։ Բոլորն ինձ ճանաչում են եւ գիտեն, որ ես այն սպան չեմ, որ զինվորին մարտադաշտում մենակ թողնեմ»,- նշեց Ղազարյանը։