«Իմ հանձնարարությամբ՝ Շուշիում սատանայի այդ որջը քանդվեց»․ Ալիևը Շուշիում խորհրդարանի շենքի փոխարեն՝ հինգաստղանի հյուրանոց կկառուցի (լուսանկարներ)
НКԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ հանդես է եկել հավակնոտ հայտարարությամբ։ Նա հայտնել է, որ Շուշիի խորհրդարանի շենքի փոխարեն կառուցվում է հինգաստղանի հյուրանոց։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հաշված ամիսների ընթացքում, Իլհամ Ալիևի հանձնարարությամբ, Շուշիում կկառուցվի հինգաստղանի շքեղ «Ղարաբաղ» հյուրանոցը: Նրբաճաշակ հյուրանոցը, ինչպես և ամբողջ քաղաքը, ապահովված կլինի ջրի, գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարմամբ: Տեղի կունենա Շուշիի վերածնունդը»,֊գրում է Haqqin.az պարբերականը։
Հայտնի է, որ հյուրանոցը ունենալու է 150 համար։