Սա մեր Պաշտպանության նախարարն է. նա, ով ասում էր՝ թուրքը մտավ, կրակեք. Նաիրա Զոհրաբյան
BlogosphereԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա մեր Պաշտպանության նախարարն է։
Նա, ով ասում էր՝ թուրքը մտավ, կրակեք։
Պարզապես հիշեցնեմ, որ ընդամենը երկու օր առաջ Սոթքի դիրքերի հատվածում 2 ժամ տևողությամբ ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել թուրքի հետ, իսկ 3 օր առաջ էլ ՊԲ-ն հաղորդեց Արցախի Թաղավարդ համայնքի դիրքերի ուղղությամբ իրականացված սադրանքի մասին, որի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։
Չմոռանամ հիշեցնել, որ ադրբեջանական զինվորները մայիսի 12-ից ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք և ամրակայում են իրենց թիկունքը, իսկ Ադրբեջանն էդ ընթացքում ցինիկաբար 3 օր փակում է Գորիս-Կապան մայրուղու զարկերակային մի հատված՝ մի քանի գյուղեր զրկելով սնուցումից»։