Լավրովը չի պատասխանել աղջնակի հարցին, թե երբ է «վերջ դրվելու պատերազմին»
ԱշխարհՎոլգոգրադում Ստալինգրադի ճակատամարտի թանգարանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել վետերանների հետ: Միջոցառման մասնակիցների թվում էր մի դպրոցական, որը նախարարին հարցրել է՝ «Ե՞րբ են մեծահասակները վերջ դնելու պատերազմին»: Լավրովը չի կարողացել պատասխանել աղջկան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դպրոցական աղջիկը երգել է մի երգ, որում բարձրացվում է պատերազմի հարցը:
««Ե՞րբ ենք վերջ դնելու պատերազմին» հարցի պատասխանը, իհարկե, դժվար է: Եթե ամեն ինչ կախված լիներ մեզանից, ամենայն հավանականությամբ դա արագ կլիներ», - ասել է Լավրովը աշակերտուհու ելույթից հետո:
Նա նշել է, որ իրեն հուզել է երգի կատարումը և պատերազմի մասին խոսքերը: Նախարարը աղջկան արջուկ է նվիրել: Ռուսաստանի արտգործնախարարը աղջկան համեմատել է շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգի հետ՝ շեշտելով, որ նա շատ ավելի համոզիչ է խաղաղության համար մղվող պայքարում, քան կլիմայի համար պայքարում: