Եռաբլուրում քանդել են Հայաստանի և Արցախի ազգային հերոսի գերեզմանը․ ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց
ՏեսանյութերԵռաբլուրում քանդել են Հայաստանի և Արցախի ազգային հերոսի գերեզմանը։ Հերոսի հարազատները այսօր՝ օգոստոսի 31-ին, ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի դիմաց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ պահանջելով, որ վանդալիզմը կատարողները անպայման պատասխան տան:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, արտակարգ և անմարդկային դեպք է տեղի ունեցել «Եռաբլուր» պանթեոնում: Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են Հայաստանի և Արցախի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները և նստարանները։
Մանրամասները՝ տեսանյութում։