Հերոսի շիրիմը պղծել են․ եկե՛ք Կառավարության դիմաց, ձեր ցավը տանեմ․ զինվորի հայր
ՀասարակությունՀերոսի շիրիմը պղծել են․ եկե՛ք Կառավարության դիմաց, ձեր ցավը տանեմ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, Կառավարության շենքի դիմաց ասաց հերոսի հայրը։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, արտակարգ և անմարդկային դեպք է տեղի ունեցել «Եռաբլուր» պանթեոնում: Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են Հայաստանի և Արցախի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները և նստարանները։