Ուսպենսկայան իր դստերը ուղարկել է կլինիկա՝ բուժվելու (լուսանկարներ)
ԺամանցՌուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան իր դստերը՝ Տատյանա Պլակսինային, բուժման է ուղարկել կլինիկա: Արտիստի ժառանգորդուհուն հիվանդանոց են տարել արտիստի ամառանոցից: Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ մոր և դստեր միջև կրկին թյուրիմացություններ են ի հայտ եկել:
Օրեր առաջ Պլաքսինան օգնության համար դիմել է իր բաժանորդներին: Աղջիկն ասել է, որ փակվել է տանը և զրկվել հեռախոսից օգտվելու հնարավորությունից: «Աղջիկը պետք է աշխատի մասնագետների հետ», - ասել է արտիստի ընկերը, մեջբերում է StarHit-ը:
Սոցցանցում վերջին գրառման մեջ Պլաքսինան հայտարարել է, որ սեպտեմբերի 12-ին նախատեսված է համերգ: Ըստ ամենայնի՝ աղջիկը չի կարողանա ներկա լինել միջոցառմանը: Հայտնի է, որ մայր ու դուստր պարբերաբար կռվում էին: Նրանց հարաբերություններն ավելի ու ավելի են գրավում հասարակության ուշադրությունը: