Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Opel»-ն ու «Mercedes»-ը․ վերջինը մոխրակույտի է վերածվել, կան վիրավորներ Ավտովթարի հետևանքով թիվ 63 երթուղայինի վարորդն ու 4 ուղևոր հոսպիտալացվել են Որոտանում բնակվող երեխաների մի մասը չի կարողանում հաճախել Գորիսում սպորտի և պարի խմբակների. սա խնդրահարույց է. ՄԻՊ Մերկելը հրաժեշտ է տվել Գերմանիայի կանցլերի պաշտոնին (լուսանկարներ, տեսանյութ) Ավտովթար՝ Լոռու մարզում. 37-ամյա վարորդը Dodge-ով Ալավերդի քաղաքում բախվել է պատին. կա վիրավոր Փաշինյանն ու Գրիգորյանը «ջրում» են Արծվաշենի վերադարձի թեման. միակողմանի զիջումնե՞ր կլինեն Ոստիկանների արարքները պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմ չեն պարունակել. Ոստիկանություն Ավտոմեքենան 8 մ բարձրությունից ընկել է Աղստև գետը. կան տուժածներ Իսրայելն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ՃՏՊ-ի արդյունքում մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեներ Թարըք Քեսեքչին 

Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը` Ադրբեջանի կազմից դուրս անվտանգ ապրելը. Սերժ Սարգսյան

Քաղաքական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.

«Երեսուն տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, երբ Ստեփանակերտում կայացած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին փաստաթուղթը, դա արցախահայությանը բնաջնջումից փրկելու և իր պատմական հայրենիքի մի հատվածում ազատ, անկախ, արժանապատիվ ապրելու առաջին կարևոր քայլերից էր, որին ամիսներ հետո պիտի հաջորդեր Լեռնային Ղարաբաղի անկախության հաստատման հանրաքվեն:

Ժամանակին ապօրինաբար Ադրբեջանին բռնակցված ԼՂԻՄ-ը հայատյաց Ադրբեջանի կազմից հանելու արցախահայության կամարտահայտությունը հիմնված էր պատմական դառը դասերի վրա. ոչ ոք չէր մոռացել Ադրբեջանի կազմում նույն հակաօրինական ձևով 1921թ. ընդգրկված Հայաստանի մեկ այլ հատվածի` Նախիջևանի իսպառ հայաթափումը, հայկական հազարամյա հուշարձանների հիմնահատակ ոչնչացումը, Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում հայերի ջարդերը, բռնի տեղահանումներն ու ԼՂԻՄ տարածքում ադրբեջանցիների նպատակային ակտիվ վերաբնակեցումը:

Արցախը ևս կարժանանար Նախիջևանի ճակատագրին, որտեղ այսօր գեթ մեկ հայ չկա, եթե մենք ինքնապաշտպանության նպատակով չստեղծեինք հայ աշխարհազորայինների առաջին խմբերն ու ջոկատները, իսկ ավելի ուշ` դրանց հիման վրա` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, որն արժանի հակահարված տվեց իր օջախ ներխուժած թշնամուն, դուրս շպրտեց հայրենիքի սահմաններից, և Արցախը լծվեց պետականաշինության գործին, սկսեց զարգանալ համայն հայության աջակցությամբ:

2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմը և Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից գաղտագողի միանձնյա որոշմամբ ստորագրված՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը Արցախի և Հայաստանի համար մի նոր վտանգավոր շրջափուլ բացեցին, որի հետևանքները Արցախում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում զգում ենք ամեն օր:

Խաղաղության և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, կայուն և անվտանգ զարգացման հերթական սուտ խոստումներով գործող իշխանությունները բթացնում են պատերազմի արհավիրքները գրեթե մեկ տարի առաջ տեսած ժողովրդի զգոնությունը, վախ և անվստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ և հայկական երկու պետությունները տանում նոր վտանգների:

Մինչդեռ թշնամի պետության նախագահն ինքն էր խոստովանում, և ոչ մեկ անգամ, թե ինչպես էին «փակ դռների ետևում իրեն ստիպում ճանաչել ԼՂ անկախությունը»:

Ասել եմ տարիներ առաջ՝ 1990-ականների ծանր, բայց և հաղթական պատերազմի մասին և կկրկնեմ այսօր` այն ժամանակ մենք հաղթեցինք տևական, ծանրագույն և անհավասար պատերազմում:

Ոմանք ասում են` Ադրբեջանն ուներ ավելի շատ փող, զենք, զինամթերք, տեխնիկա և կենդանի ուժ:

Դա ճիշտ է, բայց ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք:

Ազատասերը կռվում էր զավթիչի դեմ, և ազատասերը մենք էինք:

Արդարը կռվում էր անարդարի դեմ, և արդարության մարմնավորումը մենք էինք:

Եվ մենք հաղթեցինք, որովհետև հավատացինք մեր ուժերին, արժանապատվորեն պաշտպանեցինք մեր հողն ու ընտանիքը և դարձյալ կհաղթեինք, եթե մինչ 44-օրյա պատերազմը չվարկաբեկեին մեր բանակը, կադրային ջարդ չիրականացնեին զինված ուժերում, փորձառու հրամանատարներին չփոխարինեին հարմարվողականներով, ապաշնորհ ձևով չկառավարեին պատերազմը, հայ ժողովրդին պատերազմի ամբողջ ընթացքում հաղթանակի սուտ խոստումներ չտային, իսկ հետո չկոտրեին ոգին ու թշնամուն չհանձնեին մեր հայրենիքի մի մասը, չզոհեին հազարավոր մեր զավակներին, անտերության չմատնեին գերեվարված հարյուրավոր մեր հայրենակիցներին:

Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը, և նրա կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս անվտանգ ապրելն է, ինչի իրավունքը, անկասկած, արցախահայությունն էլ ունի:

Կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է միտված լինեն այս պարզ իրավունքը միջազգայնորեն ամրագրելուն` վերականգնելով արդարությունը իրավական ու պատմական տեսանկյունից, և ոչ հեռավոր անցյալի իրադարձությունները աչքի առաջ ունենալով` փրկել Արցախը հայաթափումից կամ իր իսկ բնօրրանում բնաջնջվելուց:

Այս ամենը հնարավոր է միայն արժանապատիվ իշխանությունների, ուժեղ բանակի, արհեստավարժ դիվանագիտական կորպուսի և իր ազատությունն ամեն ինչից վեր դասող, իր հավատքն ու ազգային արժեքները աչքի լույսի պես պահող, իր հերոսներին ու հաղթանակները փառաբանող ազգի ամենօրյա տքնաջան աշխատանքի և սեփական ուժերին անվերապահորեն հավատալու պարագայում:

Դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է, և դա մենք քանիցս ապացուցել ենք մեր հազարամյա ու նորագույն պատմության ընթացքում:

Հռչակագրով ամրագրված Անկախությունը պետք է հավատամք և արժանապատվորեն ապրելու ու զարգանալու պայման դառնա յուրաքանչյուր հայի համար:

Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է իր հարգանքի տուրքը մատուցել Անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Այդժամ կարող ենք ազգովի անվարան ու լիարժեքորեն շնորհավորել միմյանց Անկախության հռչակագրի ընդունման առթիվ և աներեր հավատով նայել ապագային»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Opel»-ն ու «Mercedes»-ը․ վերջինը մոխրակույտի է վերածվել, կան վիրավորներ Բրիթնի Սփիրսը 13 տարվա մեջ առաջին անգամ լքել է ԱՄՆ-ն (տեսանյութ, լուսանկարներ)Որտեղ է մեղրամիսն անցկացնում Սոնա Ռուբենյանը (լուսանկարներ)Ավտովթարի հետևանքով թիվ 63 երթուղայինի վարորդն ու 4 ուղևոր հոսպիտալացվել ենՈրոտանում բնակվող երեխաների մի մասը չի կարողանում հաճախել Գորիսում սպորտի և պարի խմբակների. սա խնդրահարույց է. ՄԻՊ«Ուրալ» է գալիս, մարդկանց Գորիս տանում առեւտրի, հետ բերում, հացն ամեն օր ԱԻՆ-ն է հասցնում․ Բարձրավանի վարչական ղեկավար Մերկելը հրաժեշտ է տվել Գերմանիայի կանցլերի պաշտոնին (լուսանկարներ, տեսանյութ)Դեկտեմբերի 4-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ զինված տղամարդ է ձերբակալվելԱվտովթար՝ Լոռու մարզում. 37-ամյա վարորդը Dodge-ով Ալավերդի քաղաքում բախվել է պատին. կա վիրավոր Նիկիտա Ջիգուրդան «Գեղեցկուհին ու հրեշը» մյուզիքլում կխաղա կանացի գլխավոր դերը Փաշինյանն ու Գրիգորյանը «ջրում» են Արծվաշենի վերադարձի թեման. միակողմանի զիջումնե՞ր կլինենՊատերազմի հերոս Էրիկը կոմայից դուրս է եկելԻվետա Մուկուչյանի քույրը ճանաչվել է «Միսս Երևան» (լուսանկարներ)Ադրբեջանը 4 տարով ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ Ոստիկանների արարքները պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմ չեն պարունակել. Ոստիկանություն Կինն ամեն օր հարյուր հազարավոր դոլարներ աշխատելու միջոց է գտելԱվտոմեքենան 8 մ բարձրությունից ընկել է Աղստև գետը. կան տուժածներ Իսրայելն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըԼոնդոնի թանգարանը զայրացրել է ադրբեջանցիներին (լուսանկար)ՃՏՊ-ի արդյունքում մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեներ Թարըք Քեսեքչին«Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի». Հունաստանում ՀՀ նորանշանակ դեսպանի հոդվածըԳիտնականները նշել են սեքսի համար լավագույն ժամանակըԻննա Խոջամիրյանը նեկայացել է «վայրի» ֆոտոշարքովԲլինկենը Ռուսաստանին մեղադրել է Դոնբասում հրադադարի ռեժիմը չպահպանելու մեջԻնչո՞ւ Շուշան Պետրոսյանը ներկա չի գտնվել Հայկոյի հոգեհանգստին. ի՞նչ է Հայկոն ասել նրան իրենց վերջին խոսակցության ժամանակ (տեսանյութ) Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի շարունակական ներկայությունը մեր տարածաշրջանն ապակայունացնող գործոն է. Արարատ ՄիրզոյանԱդրբեջանական կողմը խախտել է եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը. Արցախի ՄԻՊԲրիտանուհին դատարանում հաղթել է բժշկին, ով թույլ է տվել իրեն ծնվելԲայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ «ԼՂ հակամարտությունն ավարտված է» «Վիրահատության եմ ենթարկվել». Նանան մանրամասներ է պատմել իր առողջական վիճակի մասինԵԱՀԿ համանախագահող երկրները ԼՂ խնդրի կարգավորման հարցով հայտարարություն են ընդունել Պաշտոնի հասած նախկին ակտիվիստների կարճ հիշողությունըԼավրովն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը Ստեփանակերտում առանձնատան այրվելու և տանը դի հայտնաբերելու դեպքով քրգործ է հարուցվել Playboy-ի մոդելին դուրս են հանել խանութից՝ չափազանց բաց հագուստի պատճառով (տեսանյութ)Ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրըՍուրեն Պապիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերՄիրզոյանն ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈւ-երի ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակըԻրենք բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, հետո թե` իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը. Տիգրան Աբրահամյան Չավուշօղլուն խոսել է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու «հնարավորությունների պատուհանի» մասինՓաշինյանի յուրայիններից հաջորդն ու՞մ կայցելի ՊՎԾ-նԵվա Բաղդասարյանը հանդես է եկել կրքոտ ֆոտոշարքով (լուսանկարներ)ԱՄՆ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Վերջին հրաժեշտը Արցախում ավելի քան մեկ տարի առաջ զոհված հրետանավորներին (լուսանկարներ) 30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրայով անցել ու մտել է դեսպանատան տարածք (տեսանյութ) Թբիլիսին ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստին միջնորդական միջնորդություն է առաջարկել Բաքվին և Երևանին 16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը Հռոմի պապը սկսում է իր «պատմական այցը» Կիպրոս և Հունաստան«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է պատրաստում. Դանիել Իոաննիսյան
Ամենադիտված