Սուրեն Պապիկյանը շնորհավորեց Արցախի անկախության հռչակման օրվա առթիվ
ՏեսանյութերԿառավարության նիստի սկզբում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելով պայմանավորված, վարում է նիստը, շնորհավորեց բոլորին Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակի առթիվ:
«Այսօր սեպտեմբերի 2-ն է՝ մեզ համար շատ կարևոր ու հիշարժան օր։ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս՝ արցախահայությանը մաղթելով տոկունություն և կամք՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու համար»,- ասաց Սուրեն Պապիկյանը։