Պետք է ձգտել հասնել արժանապատիվ խաղաղության. Վահագն Խաչատրյան
ПолитическиеԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի համոզմամբ՝ պետք է ձգտել Ադրբեջանի հետ հասնել արժանապատիվ խաղաղության:
Այդ մասին Խաչատրյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցի, թե արդյոք այժմ հաշտության հիմքեր կան:
«Այդ հիմքերը միշտ են եղել: Այն օրվանից, երբ Հայաստանը որպես անկախ պետություն ձևավորվել է՝ 30 տարի առաջ, այդ հիմքը եղել է: Այսօր էլ կա այդ հիմքը, և մենք պետք է կարողանանք դա օգտագործել: Պետք է ձգտել հասնել արժանապատիվ խաղաղության: Պետք է թշնամու հետ բարեկամանալ նույնիսկ այն ժամանակ, երբ պատերազմ է լինում: Երբ Խորհրդային Միությունը կռվում էր Գերմանիայի դեմ, այդ պահին ԽՍՀՄ-ն արդեն սկսում էր բանակցություններ վարել Գերմանիայի հետ»,- նկատեց նախարարը: