4 ժամ առաջ նախատեսված Երեւան-Թբիլիսի չվերթը դեռեւս չի կայացել, ուղեւորների մի մասն օդանավակայանում է մնացել. News.am
Հասարակություն«MyWay» ավիաընկերության այսօր՝ ժամը 18:30-ին նախատեսված Երևան-Թբիլիսի չվերթը դեռեւս չի կայացել, ինչի պատճառով ուղեւորների մի մասն այս պահին մնացել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սպասասրահում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
Նա, սակայն, տեղեկություն չուներ, թե երբ կկայանա չվերթը՝ խորհուրդ տալով դիմել ավիաընկերությանը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքէջում՝ չվերթների բաժնում, կրկին խորհուրդ է տրվում ավիաընկերությանը դիմել:
Ավիաընկերության հետ կապ հաստատել, սակայն, չհաջողվեց՝ հեռախոսազանգերն անպատասխան մնացին: