Քանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավոր Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. Փաշինյան Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ Դանիելյան Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ) Միջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլին ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցը 

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ շնորհավորել են Արցախի անկախության օրը

Արցախ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի անկախության 30-ամյակի առիթով:

Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը իր ուղերձում նշել է, որ երբեք չի տեսել այնքան դիմացկուն ժողովուրդ, որքան Արցախի ժողովուրդն է, որը բախվել է ագրեսիայի և խնդիրների հարևանների կողմից: «Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ մենք Կոնգրեսում շարունակում ենք աջակցել ձեզ: Մենք ջանասիրաբար աշխատում ենք նախագահ Բայդենի և նրա վարչակազմի հետ ծախսեր նախագծի վրա՝ փորձելով ստանալ որքան հնարավոր է շատ օգնություն Արցախին օգնելու համար, հնարավորինս վերակառուցել այն, ինչպես նաև պատժել Թուրքիային և Ադրբեջանին իրենց ագրեսիայի համար: Ես նաև կցանկանայի տեսնել Արցախի՝ որպես պետություն, որպես երկիր ճանաչումը, տեսնել պաշտոնական հարաբերություններ Արցախի և Միացյալ Նահանգների միջև, ինչպես նաև առաջընթաց խաղաղության գործընթացում»,- ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, ասել է Փալոնը:

Կոնգրեսական Դեյվիդ Վալդաոն իր ուղերձում ընդգծել է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը սեփական ճակատագիրն ու ազատությունը որոշելու համար մղվող պայքարում ճնշող մեծամասնությամբ դեմ է քվեարկել Ադրբեջանի շարունակվող ագրեսիային: «Ես 2017 թվականին այցելել եմ Արցախ և անձամբ տեսել եմ Արցախի ժողովրդի նվիրվածությունը ինքնորոշմանն ու խաղաղությանը, այն հիմնարար արժեքները, որ կիսում են Միացյալ Նահանգներն ու Արցախը: Ես Ներկայացուցիչների պալատի դահլիճում գլխավորել եմ ԱՄՆ-ի կողմից Արցախին օգնություն ապահովելու, Միացյալ Նահանգների և Արցախի միջև հարաբերություններն ամրացնելու, ականազերծման միջոցով կյանքեր փրկելու ջանքերը: Ես աջակցում եմ Արցախի և Հայաստանի ժողովրդին Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու հարցում և կշարունակեմ աշխատել Կոնգրեսի իմ գործընկերների հետ հայ գերիներին ազատ արձակելու, Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և ԱՄՆ-ի կողմից Արցախին և Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացնելու ուղղությամբ»,- ասել է Վալդաոն:

Արցախի անկախությունը շնորհավորել է նաև կոնգրեսական Ադամ Շիֆը: «Այսօր մենք նշում ենք Արցախի անկախության օրը, երբ 30 տարի առաջ Արցախի խիզախ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Եվ չնայած Արցախի ճանապարհը երբեք հեշտ չի եղել, վերջին պատերազմն Արցախի ժողովրդին անպատկերացնելի փորձությունների ենթարկեց: Դժվարություններին դիմակայելու ձեր տոկունությունը ոգեշնչում է բոլորիս: Եկեք այս կարևոր օրը նվիրենք մեզ Արցախի ժողովրդի առջև ծառացած բազմաթիվ սպառնալիքներին դիմակայելու գործին»,- ասել է Շիֆը:

Կոնգրեսի անդամ Ջուդի Չուն նշել է, որ 30 տարի առաջ ժողովրդավարության պայմաններում Արցախի ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկել է անկախության համար: «Ցավոք, այդ խաղաղ քվեարկությունը հանդիպել է տարիներ տևող բռնության՝ ներառյալ 2020 թվականի պատերազմը, որի հետևանքով ավերվել են տներ և գյուղեր, կորսվել են բազմաթիվ կյանքեր: Բայց ես եղել եմ Արցախում և գիտեմ, թե որքան ուժեղ մարդիկ են այնտեղ ապրում: Ես լի եմ վճռականությամբ ապահովելու անհրաժեշտ աջակցությունը Արցախի վերականգնմանն ու բարգավաճմանը նպաստելու համար»,- ասված է Ջուդի Չուի ուղերձում:

Արցախի անկախության օրվա առթիվ ուղերձներ են հղել նաև կոնգրեսականներ Ջիմ Կոստան, Աննա Էշուն, Ջիմ Մաքգովերնը, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել աշխատանքը Կոնգրեսում՝ ԱՄՆ-ի կողմից Արցախին հզոր աջակցություն ապահովելու, Արցախի անկախության ճանաչմանը հասնելու ուղղությամբ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովրդին էլ չեք կարա խաբեք, հերիք ա ինչքան լսել ենք, էլ չենք ուզում». լարված իրավիճակ ՏավուշումՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՔանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավորԱՄՆ Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրիԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե ՂազարյանՋրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինըԳյուղերը հանձնել, գնացել բասկետբոլ ա խաղում (տեսանյութ)Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԺողովուրդ ջան, մեր խոսացածից հետո էս ճանապարհը փակելու տրամաբանությունը չեմ հասկանում Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՀայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. ՓաշինյանԱյս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ ԴանիելյանՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ)Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱռաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել էՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. ՇարմազանովՈւՂԻՂ. Տավուշեցիները վաղ առավոտից հավաքվել են. բողոքի ակցիա են իրականացնում թշնամուն հանձնվող 4 գյուղերի և տարածքների որոշման դեմԱպրիլի 20. Օրվա խորհուրդՏավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Ամենադիտված