Եվս 76 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից
ՀասարակությունՀիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 76 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամից։
Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4392 -ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:
Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/38p9RIN։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։