Մեսսին, Արգենտինայի հավաքականի դեմ խաղում, հրաշքով է խուսափել ոտքը կոտրելուց (տեսանյութ)
ՏեսանյութերԱրգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին քիչ էր մնում՝ ոտքը կոտրեր 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում:
Վենեսուելացի պաշտպան Լուիս Մարտինեսը փոխանցումներից մեկի ժամանակ խփեց «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկրին, և վերջինս հրաշքով խուսափեց լուրջ վնասվածքներ ստանալուց: Այս խախտման համար մրցավարը Մարտինեսին կարմիր քարտ ցույց տվեց:
Ինչ վերաբերում է Մեսսիին, նրան հաջողվեց շարունակել դիմակայությունը:
Նշենք, որ Կարակասում (Վենեսուելա) կայացած հանդիպումն ավարտվեց արգենտինացիների հաղթանակով՝ 3:1 հաշվով: