Արցախում կալանավորված ադրբեջանցուն պետք է փոխանակել «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով
ԲլոգոսֆերաՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արցախում կալանքի տակ պահվող ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևի լուսանկարը` կից գրելով.
«Ադրբեջանցուն պետք է փոխանակել «Բոլորին բոլորի դիմաց սկզբունքով». դա նշանակում է, որ այս պահին Ադրբեջանական բանտերում գտնվող ԲՈԼՈՐ հայ ռազմագերիների հետ պետք է փոխանակումը տեղի ունենա: Մյուս բոլոր ֆորմատները փոխանակման, երբ մեր ԲՈԼՈՐ ռազմագերիները չեն փոխանակվում, չպետք է իրականացվեն»: