Զելենսկին ԱՄՆ-ից 277 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի զարգացման համար
WorldՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան կողմին ներկայացրել է «Ուկրաինայի վերափոխման ծրագիրը» և առաջարկել 277 մլրդ դոլար ներդնել երկրի տարբեր ոլորտների զարգացման համար: Մասնավորապես, նա խնդրել է նավթի եւ գազի արդյունաբերության մեջ ներդնել 28,7 մլրդ.: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:
«Ես հրապարակում եմ Զելենսկու Վաշինգտոնում ներկայացրած նախագծերի ցանկը: Զելենսկին, Ուկրաինայի 5-10 տարվա վերափոխման իր ծրագրում, ներկայացրել է 277 միլիարդի 80 նախագիծ»,-ասել է խորհրդարանականը:
Ըստ Գոնչարենկոյի, նախագահն ԱՄՆ-ին առաջարկել է 28,7 մլրդ դոլար ներդնել LNG-տերմինալի և դրա համար նախատեսված ենթակառուցվածքների կառուցման մեջ: Նրա ծրագրի համաձայն՝ տերմինալի համար գազի մատակարարի դերում հանդես կգա Միացյալ Նահանգները:
Պատգամավորի նշած մեկ այլ նախագիծ է «Ուկրաինայի էներգետիկ համակարգի ապամոնտաժումը»: Խոսքը գնում է ածուխով աշխատող հնացած էլեկտրակայանները շահագործումից հանելու մասին: Այդ նպատակների համար անհրաժեշտ է 25 մլրդ..:
Բացի դա, Կիևը 21 միլիարդի վարկ է խնդրել երկրում բնակարանային ֆոնդի արդիականացման համար, ևս 20 միլիարդ՝ ջեռուցման համակարգի բարեկարգման համար: Ջրամատակարարման արդիականացման արժեքը գնահատվում է 15 մլրդ.:
«Զելենսկին ցանկանում է, որ Amazon-ը, Google-ը և Microsoft-ը Ուկրաինայում կառուցեն տվյալների մասշտաբային կենտրոններ, մասնակցեն NASA-ի լուսնային ծրագրին, կառուցեն Կիևի օղակաձև ճանապարհը և միջոցներ ստեղծեն ՏՏ նախագծերի համար»,-հավելել է պատգամավորը: Բացի այդ, ըստ Գոնչարենկոյի, Կիեւը ցանկանում է օգնություն ստանալ ԱՄՆ-ից` ուկրաինացի տիեզերագնացին թռիչքի նախապատրաստելու համար: