Իվետա Մուկուչյանը կտրուկ ոճափոխության է դիմել (լուսանկարներ)
PhotosԵրգչուհի Իվետա Մուկուչյանը երկրպագուներին է ներկայացել նոր կերպարով: Ինստագրամում հրապարակված նոր ֆոտոշարքում «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը կեցվածքներ է ընդունել Սևանա լճի ֆոնին:
Կադրերում նա պատկերված է կարճ սանրվածքով, հնաոճ կոստյումով և սև կարճ տոպով: Աստղի սեքսուալ կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը:
Լուսանկարին կից երգչուհին սիրո մասին գրառում է կատարել և նշել, որ չի ծխում: