Ռատակովսկին ծննդաբերությունից հետո վերադարձել է պոդիում (լուսանկարներ)
ԼուսանկարներՀայտնի սուպերմոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին որդու՝ Սիլվեստրի ծնվելուց հետո վերադարձել է պոդիում: Savage X Fenty նոր հավաքածուի ցուցադրությանժամանակ արված նրա լուսանկարները հրապարակվել են Instagram-ում:
Ռատակովսկին հանդես է եկել վառ մանուշակագույն երանգի լողազգեստով և բարձրակրունկ սանդալներով: Գայթակղիչ կերպարը համալրվել է ոսկե զարդերով, վառ դիմահարդարմամբ և շքեղ սանրվածքով:
Անցյալ շաբաթ Ռիհաննան հայտարարեց, որ Savage X Fenty աշնանային շոուն պետք է կայանա, և Ռատակովսկին դարձավ առաջին աստղային մոդելը, որը հաստատեց իր մասնակցությունը շոուին: