Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հասարակություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 5 շենք՝ 9-16 մուտքեր, 11։00-17։00 Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արևադաշտ, Արտամետ, Տալվորիկ, Վանանդ և Կողբավան գյուղեր, Արարատի մարզում՝ 10։00-13։00 Արարատ գյուղ մասնակի, 10:30-14:30 Արտաշատ քաղաք՝ Արազի և Շիրվանզադեի փողոցներ մասնակի, 10։00-16։00 Լուսառատ գյուղ մասնակի, 10:30-16:00 Այգեպատ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10։30-16։00 Ելփին գյուղ մասնակի, 11։00-15։00 Գլաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-14։00 Բալահովիտ գյուղ մասնակի, 11։00-15։00 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա փողոցներ, Սաֆարյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժ՝ «Ա» թաղամաս, Գեղաշեն, Գառնի գյուղեր մասնակի, Ձորաղբյուրի Ամառանոցներ մասնակի, 14։30-17։00 Արամուսի քարի հանքեր և հարակից տարածքներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: