Զբոսաշրջության կոմիտեն` Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ
ԲլոգոսֆերաԶբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով երեկվա սկանդալային միջադեպին կապված Գառնիի տաճարում տեղի ունեցած միջոցառման հետ:
«Հարգելի գործընկերներ,
Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։ Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գառնիի հեթանոսական տաճարը սեպտեմբերի 4-ին փակ է եղել, այնտեղ հարսանիք է տեղի ունեցել: