Արթուր Ղազինյանը կրկին առաջադրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու
ՔաղաքականԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Հանձնաժողովի նիստին խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը
ներկայացրեց Ղազինյանի կենսագրությունը և ասաց, որ նա այն թեկնածուն է, որը լիարժեք համապատասխանում է այս պաշտոնին:
Ավելի վաղ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը
չէր ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Հանձնաժողովի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավորները դեմ էին քվեարկել Ղազինյանի թեկնածությանը՝ հիշեցնելով նրա ավելիվաղ արած հայտարարությունները։ Հանձնաժողովում կողմ քվեարկեց 3 պատգամավոր, դեմ՝ 6: