«Ի սեր Աստծո, մենք համատեղ կյանք չենք ունեցել». Արթուր Ղազինյանը՝ Քրիստինե Պողոսյանին (տեսանյութ)
ПолитическиеՊարոն Ղազինյան, Արծվիկ Մինասյանը պնդում արեց, որ նախորդ անգամ, որ ձեզ չենք ընտրել, դրա մեջ միտում է եղել միջանձնային որեւէ հարաբերություն. խնդրում եմ՝ հաստատեք, որ մեր երկուսի համատեղ կյանքում մեր ճանապարհները չեն խաչվել, որեւէ միջանձնային խնդիր մենք չենք ունեցել եւ չէինք կարող ունենալ միասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Ղազինյանը ժպիտով արձագանքեց. «Ի սեր Աստծո, համատեղ կյանք չենք ունեցել»:
ՔՊ-ական պատգամավորը հարց ուղղեց. «Պատգամավորն ինչո՞վ պետք է առաջնորդվի իր ընտրության ժամանակ»:
Երբ Արթուր Ղազինյանը պատասխանեց. «Իր խղճով, կամքով, գաղափարով ու գիտակցությամբ»: