Քրիստինե Հալաջյանն արժանացել է Ասպետ Մեծն Տիգրանի շքանշանի․ ում կողմից է (տեսանյութ)
ВидеоՎերջին օրերին ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Քրիստինե Հալաջյանը, որն առավել հայտնի է «Լոսի Քիսո» անունով, այսօր այցելել է Արցախյան ազատամարտի մասնակից Աղաբեկ Խաչատրյանի՝ Գեներալ Բեկի ջանքերով ստեղծված թանգարան։ Այնտեղից ուղիղ եթեր մտած Քրիստինե Հալաջյանը հայտարարեց, որ արժանացել է Տիգրան Մեծ շքանշանի։
«Ինձ տվեցին Ասպետ Մեծն Տիգրանի անվան շքանշան, չգիտեմ՝ ինչ արժանիքներիս համար, բայց տվեցին, որի համար շատ շնորհակալ եմ։ Հայոց ազգային բանակի խորհրդի կողմից ինձ տրվեց նաև հուշամեդալի վկայականը»,-նշեց նա։
Նշենք, որ Քրիստինե Հալաջյանը սատարում է ներկայիս իշխանություններին։