Չինաստանում արգելվել է հեռուստատեսությամբ ցուցադրել «նրբագեղ տղամարդկանց»
ԺամանցՉինաստանի իշխանություններն արգելել են «նրբագեղ տղամարդկանց» ցուցադրել հեռուստատեսությամբ: Հինգշաբթի օրը ծանուցումը հրապարակվել է Չինաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության վարչության կայքում:
Գործակալությունը հրամայել է «վճռականորեն ճնշել «նրբագեղ տղամարդկանց» և այլ շեղող» կերպաների ցուցադրությունը և խստորեն վերահսկել շոուի դերասանների ընտրությունը, նրանց հագնվելու և դիմահարդարման եղանակը»: Այս ամենը, ըստ իշխանությունների, չի արտացոլում ՉԺՀ-ի արժեքները: