Պելեն վիրահատության է ենթարկվել
ՍպորտԲրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն իր Instagram-ում հայտնել է, որ ենթարկվել է հաստ աղիքի ուռուցքի հեռացման վիրահատության:
«Շնորհակալ եմ Աստծուն լավ ինքնազգացողության համար, ինչպես նաև, որ բժիշկ Ֆաբիոյին և բժիշկ Միգելին թույլ է տվել հոգ տանել իմ առողջության մասին: Անցյալ շաբաթ օրը ինձ վիրահատության ենթարկեցին` հեռացնելով իմ հաստ աղիքի աջ մասում գտնվող կասկածելի նորագոյացությունը: Ուռուցքը հայտնաբերվել է թեստերի ժամանակ, որոնց մասին ես նշել եմ անցած շաբաթ», - գրել է Պելեն:
Նշենք, որ անցած շաբաթ Պելեին հոսպիտալացրել են Սան Պաուլուի մասնավոր կլինիկա՝ պլանային հետազոտություն անցկացնելու համար։ Նրա ներկայացուցիչները պատմել են, որ 80-ամյա «ֆուտբոլի արքայի» մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերվել։ Նրանք չեն հստակեցրել, թե հատկապես ինչ խնդիրների մասին է խոսքը։