Տոլիսոն կարող է դառնալ «Ինտերի» խաղացող
SportՄյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Կորանտին Տոլիսոն հաջորդ ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով՝ տեղափոխվել Միլանի «Ինտեր», հաղորդում է tuttomercatoweb-ը՝ Tuttosportին հղումով:
Ինչպես նշվում է նյութում, «Ինտերի» ղեկավարությունը տարբերակներ է փնտրում՝ ուժեղացնելու այն ֆուտբոլիստների կազմը, որոնց պայմանագրերն իրենց ակումբների հետ ավարտվում են: «Ինտերի» հավանական նորեկների թվում են նաև «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը և «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն:
Տոլիսոն 27 տարեկան է և 2017-ին «Լիոնից» տեղափոխվել է «Բավարիա»: Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացի կիսապաշտպանը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ: