Ղազախստանի ռազմական պահեստում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 16֊ի (տեսանյութ)
VideoՂազախստանում զինամթերքի պահեստներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 16 -ի, երեքշաբթի օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 26 -ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ջամբիլի շրջանում, զորամասի պահեստում, հրդեհ է բռնկվել։ Պահեստում պահվում էր ինժեներական զինամթերք: Առնվազն տասը պայթյուն է որոտացել: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մոտ 100 տուժած հոսպիտալացվել է, այդ թվում՝ տեղի արտակարգ իրավիճակների վարչության 49 աշխատակից: Մինչ այժմ հաղորդվում է 15 մահվան և մեկ անհայտ կորածի որոնման մասին:
Ղազախստանի նախագահն օգոստոսի 29-ը հայտարարել է ազգային սգո օր: