Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ Թանկյան Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները 

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին

Արտաքին Քաղաքական

Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային գագաթաժողովի շրջանակներում սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին: Անդրադառնալով հայ-կիպրական ամուր բարեկամությանը՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ այն պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի, պատմական ընդհանուր անցյալի, հոգեւոր եւ մշակութային արժեքների ընդհանրություններով եւ գրեթե նույն ճակատագրով:

Փաստելով երկու երկրների միջեւ առկա գերազանց միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Հայաստանի եւ Կիպրոսի օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունները վերջին տարիներին երկկողմ ջանքերի շնորհիվ որակապես նոր՝ առավել գործուն մակարդակի վրա են բարձրացվել: Նա գործընկերոջը վստահեցրեց, որ Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի վերաձեւավորումից հետո առավելագույն ջանքեր կուղղվեն՝ ծավալելու դինամիկ եւ արդյունավետ համագործակցություն երկու հանձնաժողովների միջեւ:

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցության նախաձեռնությունը, որը բացում է կողմերի միջեւ բազմոլորտ փոխգործակցության ընդլայնման նոր հեռանկարներ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ եռակողմ ձեւաչափում: Անդրադառնալով նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում Կիպրոսի հետ փոխգործակցության առաջնահերթությանը՝ Ալեն Սիմոնյանը կարեւորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք եւ արդյունավետ կիրարկումը: Քննարկմանը կողմերն անդրադարձան Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիային: ԱԺ նախագահը երախտագիտություն հայտնեց բարեկամ Կիպրոսին սկզբունքային դիրքորոշման եւ Արցախի ժողովրդին աջակցության համար՝ մասնավորապես շեշտելով Կիպրոսի կառավարության կողմից ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախահայությանը տրամադրվող մարդասիրական օժանդակությունը:

Գործընկերները զրույց ծավալեցին նաեւ Կիպրոսի հիմնահարցի եւ Թուրքիայի կողմից երկխոսությունը խաթարող գործողությունների շուրջ: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը վերահաստատեց Հայաստանի մշտական աջակցության ցուցաբերումը Կիպրոսին միջազգային կազմակերպություններում՝ նշելով բանակցությունների ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Ազգային ժողովի նախագահը փաստեց, որ Կիպրոսը կարող է ապավինել Հայաստանի անվերապահ աջակցությանը իր պայքարում՝ հանուն եղբայրական Կիպրոսի արդարության վերականգնման, հայրենիքի ազատության եւ վերամիավորման:

Շնորհակալություն հայտնելով բարի խոսքերի համար՝ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը եւս կարեւորեց երկու երկրների միջեւ ամրապնդված տարիների սերտ կապերը: Նա երախտագիտություն հայտնեց Կիպրոսի խնդրի վերաբերյալ Հայաստանի ցուցաբերած աջակցության համար՝ շեշտելով, որ Թուրքիայի հետ վեճի լուծումը միայն օրինական ճանապարհով է լինելու:

Նա անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Կիպրոսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձեւերին, որոնցում արձանագրված են Ադրբեջանի կողմից տեղի ունեցած խախտումները եւ Թուրքիայի կողմից անընդունելի, անօրինական գործողությունները: Հանդիպման ավարտին կողմերը փաստեցին երկկողմ, եռակողմ, ինչպես նաեւ բազմակողմանի հարաբերությունների կարեւորությունը եւ փոխադարձ այցերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրելԹուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)
Ամենադիտված