Հայաստանի թշնամիները փորձում են հայ ազգին համոզել, որ ոչ պարտություն է եղել, ոչ ամոթ ու նվաստացում․ Էլբակյան
БлогосфераՔաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․
«ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
• Ազգային ռեաբիլիտացիայի ճանապարհին առաջին քայլը ռեսուրսահայթայթումն է, իսկ դրա ճամփին ամենաառաջին ենթաքայլը՝ հոգևոր ռեսուրսի ստեղծումը։ Վերջինս հնարավոր չէ առանց պարտության, ամոթի ու ազգային նվաստացումի բաժակը ցմրուր խմելու։ Ծանր պարտություններից հետո ոտքի կանգնած բոլոր ազգերն անցել են դրա միջով։
• Այս է պատճառը, որ Հայաստանի թշնամիները փորձում են հայ ազգին համոզել, որ ոչ պարտություն է եղել, ոչ ամոթ ու նվաստացում։ Չթողնելով այդ բաժակը մինչև վերջ խմել՝ դրանով նրանք արգելակում են Հայաստանի գալիք հարությունը…
• Շնորհակալություն Արման Թաթոյանի ղեկավարությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ամբողջ աշխատակազմին, որ ապահովում է մեզ դառնության բաժակի անհրաժեշտ պարունակությամբ»։