Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
ОбществоՔիչ առաջ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով /ծանր ձև/ և նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ շաքարային բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Պնդում եմ Արմեն Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ և պրոֆեսորն օր առաջ պետք է ազատ արձակվի»,- գրել է Ալեքսանյանը։