Քորթնի Քարդաշյանն առաջին անգամ ցուցադրել է իր մարմինն առանց ֆոտոշոփի և ապշեցրել հետևորդներին (լուսանկարներ)
PhotosԱմերիկահայ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը, ինչպես Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մյուս բոլոր ներկայացուցիչները, սիրում է Instagram-ում իր 141 միլիոն հետևորդների առջև հայտնվել իդեալական տեսքով: Հայտնի քույրերը առատորեն դիմահարդարում են, ոճային սանրվածքներ են անում և լուսանկարները խմբագրում այնպես, որ անբնական կատարելության պատճառով վերածվում են տիկնիկների: Այնուամենայնիվ, Քորթնին տեղադրել է մի լուսանկար, որի վրա ոչ մի կաթիլ ռետուշ չկա:
42-ամյա աստղը լուսանկարվել է Կալիֆոռնիա նահանգում գտնվող իր մոր տան լողավազանի մոտ: Լուսանկարի համար Քորթնին հագել է կարմիր լողազգեստ, որն ընդգծել է նրա մաշկի ծալքերն ու ավելորդ կիլոգրամները, որոնք հավաքել է կարանտինի ընթացքում:
Քորթնիի հետևորդները զարմացել են, որ Քարդաշյաններից մեկը վերջապես ինքնակամ ցուցադրել է իրեն բնական տեսքով: Նրանք դեռ հիշում էին այն դեպքը, երբ քրոջ՝ Քլոեի չխմբագրված լուսանկարը հայտնվել էր համացանցում, և վերջինս սպառնացել էր դատի տալ բոլոր նրանց, ովքեր տարածում էին այն: Իսկ ինքը՝ Քորթնին, նման քայլի գնաց՝ ապացուցելով, որ Քարդաշյան ընտանիքի ներկայացուցիչները ունեն մարմնի հետ կապված այն նույն խնդիրները, ինչ սովորական մարդիկ: