Էնքան զոհ եմ տվել, էլ չեմ ուզում զոհ տամ. թո՛ղ իրենք գնան Արցախ ապրեն. հադրութցի
SocietyԱյսօր՝ սեպտեմբերի 9-ին, Հադրութից և Քաշաթաղից բռնի տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են, որպեսզի իրենց ապահովեն բնակարաններով:
«Մեր եղած-չեղածը կորցրել ենք Հադրութում, հիմա չգիտենք փախստական ենք, թե վերաբնակիչ: Մեզ ոչ մի բան չեն ասում: Հիմա եկել ենք նախ իմանանք՝ մեր բնակարանների հարցը ոնց է լուծվելու: Մենք Արցախից հրաժարվել ենք: Արցախը մեզ պատասխանել է, որ բոլորդ պետք է գաք Ղարաբաղ, ձեզ տուն են տալու: Թե քանի տարուց են տալու, դա էլ չեն ասում: Մեզ Արցախում ոչ մեկը չի ասում, որ քո անվտանգությունն ապահովված է: Մյուս կողմից Ստեփանակերտում ոտք դնելու տեղ չկա, շատ մարդ է գնացել էնտեղ: Հարակից տարածքներում էլ տեղ չկա, միայն սահմանի բերանին է, ես էլ չեմ ուզում գնամ էնտեղ, երեխա տանեմ հետս: Էնքան զոհ եմ տվել, էլ չեմ ուզում զոհ տամ: Մեծամասնությանը բերել են Հայաստանում են գործի դրել: Հիմա մեզ ասում են՝ գնացեք Արցախ: Խի՞ մենք գնանք, թող իրենք գնան: Մենք կռվել ենք, զոհ ենք տվել, թող գնան իրենք էլ զոհ տան, որ իմանան՝ դա ինչ է»,-ասաց հադրութցի տղամարդը: