Մեսսին Հարավային Ամերիկայի հավաքականում խփած ամենաշատ գոլերի թվով ռեկորդակիր է
ՍպորտԱրգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին դարձավ Հարավային Ամերիկայի երկրներից մեկը ներկայացնող ազգային հավաքականում խփած գոլերի քանակով ռեկորդակիր:
Հինգշաբթի օրը արգենտինացիները 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 3:0 հաշվով հաղթեցին Բոլիվիայի հավաքականին: Հաղթողների կազմում երեք գոլերն էլ խփեց Մեսսին:
Այժմ 34-ամյա արգենտինացին հավաքականում անցկացրած 153 հանդիպումներում 79 գոլ է գրանցել, ինչը ռեկորդ է: Մեսսին գերազանցեց Պելեի արդյունքը, ով Բրազիլիայի հավաքականի կազմում ունի 77 գոլ: