Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի հավանականության մասին
WorldՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ իր երկրի համար Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի հավանականություն կա:
«Կարծում եմ, որ դա հնարավոր է: Այս թեմայի մեջ ներուժ կա»,֊հայտարարել է Զելենսկին:
Նրա կարծիքով՝ պետությունները դարձել են թշնամի՝ Մոսկվայի գործողությունների պատճառով:
«Խնդիրն այն է, որ Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականությունն այսօր վերաբերում է Ուկրաինայի անկախության նկատմամբ անհարգալից վերաբերմունքին: Ուկրաինացի ժողովրդի վերաբերմունքը դրանից հետո խզվեց ռուսների հետ: Ոչ մի հարաբերություն չկա», - ասել է Զելենսկին:
Խոսելով Վլադիմիր Պուտինի նկատմամբ վերաբերմունքի մասին՝ նա ասել է, որ «նրա մասին մտածելու ժամանակ չկա»:
«Թող իր երկիրը և նա չնեղանան: Ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ կարո՞ղ ենք մենք առարկայական հանդիպում ունենալ, ոչ թե դեկլարատիվ կերպով, ինչպես նա դա անում է որոշ երկրների դեպքում, այլ իսկապես ավելի առարկայական հանդիպում, քան Նորմանդական ձևաչափի առաջին հանդիպումն էր»,֊հավելել է Զելենսկին։