Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել է «Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ) ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ) Սիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. Վեհափառ Կիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետ Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դավթյան Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 

Դժգոհություններ Ադրբեջանում՝ գեներալ Կոսոբոկովի նշանակման առթիվ

Արցախ

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատարի նշանակման մասին լուրը Ադրբեջանում ընդունել են առանց մեծ ոգևորության։ Վերապահումների գլխավոր պատճառը Ռուստամ Մուրադովին զորախմբի հրամանատարի պաշտոնում փոխարինող գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի կենսագրությունն է։ Այս մասին հայտնում է Ազատություն Ռադիոկայանը։

Բանն այն է, որ վերջին տարիներին Կոսոբոկովը հասցրել է ծառայել հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ պաշտոնական Մոսկվան նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային ամբողջականությանն, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքին։

Գեներալ Կոսոբոկովը նախկինում պաշտոնավարել է Ղրիմում՝ որպես Սևծովյան նավատորմի կազմում գործող բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։

Դրանից առաջ ՝ 2015-ից 2017 թվականներին, նա զբաղեցրել է Աբխազիայում տեղակայված 7-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի պաշտոնը։ Մինչև վերջերս էլ Միխայիլ Կոսոբոկովը զբաղեցնում էր Ռուսաստանի Զինված ուժերի 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Հիշեցնենք, որ 58-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Հյուսիսային Կովկասում ինչպես նաև մեկ այլ վիճելի տարածաշրջանում՝ Հարավային Օսիայում։

Այս ամենը հաշվի առնելով՝ թերևս բնական է, որ ադրբեջանցի թե՛ ընդդիմադիր, և թե՛ իշխանամետ գործիչները Կոսոբոկովի նշանակումը խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում ընկալեցին խիստ վերապահումներով։

«Կհանդգնեմ ենթադրել, որ անջատական Աբխազիայում գտնվող ռազմաբազայի նախկին հրամանատարի նշանակումը մեզ մոտ հավանության չի արժանացել», - Ֆեյսբուքում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։

Ընդդիմադիր լրագրող, նախկին քաղբանտարկյալ, այժմ Գերմանիայում բնակվող Աֆղան Մուխտարլին ևս վստահ է՝ Կոսոբոկովի նշանակումից ադրբեջանական կողմը հաստատ չի շահի։

«Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը նախկինում «խաղաղություն էր» հաստատում Վրաստանի տարածք հանդիսացող Աբխազիայում։ Այժմ նրան նշանակել են Ղարաբաղում ռուսաստանյան ռազմաբազայի հրամանատարի պաշտոնում։ Կոսոբոկովին արդեն ընդունել է Հայաստանի Պաշտպանության նախարարը։ Այդ մասին մենք տեղեկացել ենք հայկական և ռուսական կայքերից։ Ու չնայած այն հանգամանքին, որ Կոսոբոկովի բազան գտնվում է Ադրբեջանի տարածքում, նա գերադասում է հանդիպել հայ նախարարի հետ», - գրում է Մուխտարլին՝ եզրակացնելով․ - «Տպավորություն է ստեղծվում, որ հրամանատարի նշանակման ժամանակ Ռուսաստանը հաշվի է առնում Հայաստանի, բայց ոչ Ադրբեջանի տեսակետը»։

Մեկ այլ ադրբեջանցի ընդդիմադիր՝ Ցյուրիխում բնակվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Կոսոբոկովի և Հայաստանի Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպման լուսանկարը՝ ուղեկցելով այն կարճ գրառմամբ՝ «Ոմանք կասեն, որ ավելի վատ չի լինում։ Սեփական փորձից ելնելով կարող եմ ասել՝ լինում է»։

Ադրբեջանից ստացվող տեղեկություններից դատելով՝ Ռուսաստանի գործողությունները Բաքվում փորձում են հակակշռել Թուրքիայի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների հետագա խորացմամբ․ Լաչինի շրջանում շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Դրանց ընթացքում, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները՝ «հետախուզության են իրականացնում բարդ աշխարհագրական տեղանքում, ծուղակներ են տեղադրում կարևոր ճանապարհների վրա, զբաղվում են դիվերսիոն խմբերի ոչնչացմամբ»։

Լաչինի, որպես զորավարժությունների անցկացման վայրի ընտրությունը ևս պատահական չէ։ Ադրբեջանցի որոշ փորձագետների պնդմամբ, Բաքվում մտավախություններ կան, որ իրադրության հնարավոր սրման դեպքում առաջինն, ինչ կփորձի անել Հայաստանը, կրկին լիակատար վերահսկողություն սահմանել Լաչինի միջանցքի նկատմամբ։

Բացի այդ, նախօրեին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևին վկայակոչելով, հաղորդեցին, որ Թուրքիայի Զինված ուժերի չորս գեներալներ ընդգրկվել են Ադրբեջանում գործող Հրամանատարական հատուկ խմբի կազմում։ Ավելի վաղ թուրքական Yeni Safak օրաթերթը բացահայտել էր այդ գեներալների ինքնությունը։

Ադրբեջանում գործող Հրամանատարական հատուկ խումբն, ըստ թերթի, ղեկավարելու է գեներալ Բահտիյար Էրսայը, խմբի շտաբը կառավարելու է մեկ այլ գեներալ՝ Էնդեր Գյուները։ Բաքու են գործուղվել նաև գեներալներ Աբդուլա Գաթըրջին և Զաքարիա Յալչինը։ Վերջինը զբաղեցնելու է Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդի պաշտոնը։

Թուրք գեներալների՝ Բաքու ժամանելու մասին լուրը հաստատում է նաև ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը՝ թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը դիտարկելով նախևառաջ ռուս-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։

«Մոսկվան պետք է ըմբռնումով մոտենա Լաչինի շրջանում թուրք և ադրբեջանցի հատուկ ջոկատայինների զորավարժություններին, ինչպես նաև չորս թուրք գեներալների ժամանմանը Բաքու։ Հայաստանն իր դաշնակիցն ունի, Ադրբեջանը՝ իր։Դա պետք չէ ընկալել, որպես երկուսը ընդդեմ երկուսի ձևաչափով հակամարտության մեջ մտնելու հրավեր, սակայն իրողությունները անտեսել ևս պետք չէ», - նշում է ադրբեջանցի պատգամավորը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ղրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել էՈւկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդՊատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարարՏիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն ՊետրոսյանինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. ԶոհրաբյանՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակԼկտիաբար խոսող պաշտոնյաները Ոսկեպարի սահմանին թող տեղափոխեն իրենց ընտանիքներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնելՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ) Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱյս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում․ Ալեն ՍիմոնյանՍիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. ՎեհափառՌուսաստանը հարցում կուղարկի Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալՓաշինյանը փոխանակ Թուրքիայից փալաս-փուլուս առնողների դեմն առնի, Հայոց ցեղասպանությունից է հրաժարվում (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Մեծ Եղեռնի հուշահամալիրԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԲա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՈՒՂԻՂ․ Իրավիճակը ԿիրանցումՉպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին Հայաստանում մարդկանց են խոշտանգում, տարածքներ հանձնում ձեզ չի՞ մտահոգում․ լրագրողը՝ գլխավոր դատախազինԵթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. ԹասմաղամբետովՍուրեն Պետրոսյանին հատուկ են մեկուսացրել Տավուշի պրոցեսներից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետԿամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդինԱնցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Հայաստանում համատարած է անհիմն կալանքների խնդիրը. կալանավորների մեծ մասը դատապարտյալ չէ. ՄԻՊԵթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. ԴավթյանԵրբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի ՀովհաննիսյանԻշխանության՝ խնդիրները լսելու կամքը բավարար չէ դրանք լուծելու համար, բռնություններ չպիտի լինեն․ ՄԻՊԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՊարոն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ ԱՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է արել Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ ՄակրոնԱյսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքըՊայքարը շարունակվում է հիվանդանոցիցԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը Վեհափառը Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ է մատուցում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակներիՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանըԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ Հայրապետ
Ամենադիտված