ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է ՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակը Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր Անհուսալի ճանկերից` ասել է թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին. Զառա Արամյան Դիզայներ Արամ Նիկոլյանը Տավուշում է. միացել է հայրենիքի պաշտպանությանը (տեսանյութ) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժում Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ) ՀԻՄԱ. Կիրանցում իրավիճակը սրված է, ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը 

Ողբերգության մեկ տարին չանցած՝ տեղին չէ «գունագեղ» միջոցառումների անցկացումը․ Օհանյան

Քաղաքական

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվել Parliamentmonitoring կայքին:

- Ընդդիմադիրները վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատում են անկախության 30 ամյակը առիթով «գունագեղ միջոցառումներ» կազմակեպելու մտադրության համար համար։ Ձեր կարծիքով՝ 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտության պատճառով այս տարի չպե՞տք է նշել անկախության տոնը։

- Նախկինում յուրաքանչյուր այսպիսի հոբելյանական տոնին գունագեղություն է տվել ռազմական զորահանդեսը։ Եթե այսօր չենք կարող զորահանդես անցկացնել, և պետք է իրականության հետ համակերպվել, քանի որ պատերազմից հետո այդ հնարավորությունները չկան, գունագեղության մասին խոսելը ժամանակավրեպ, անտեղի և բարոյականությունից զուրկ է։ Մենք պատերազմի արդյունքներն ամբողջությամբ չենք ամփոփել, կառավարությունը դեռ իրավիճակին ռեալ գնահատական չի տվել։ Այդ մասին է խոսում ԱԺ այս մեկ ամսվա գործունեությունը՝ ԱԺ մարմինների ձևավորման և կառավարության ծրագրի քննարկումները։ Երկրորդը՝ մեր մեծ ողբերգության մեկ տարին դեռ չի անցել։ Այս իրավիճակում տեղին չեմ համարում գունագեղ միջոցառումների անցկացումը։ Սա ապացուցում է, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ-ի հետ, և ինչ վիճակում է երկիրը։ Երկրորդը՝ հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծում են պետական հանձնաժողով։ Ես չգիտեմ՝ ստեղծվե՞լ է այդ հանձնաժողովը։ Եթե ստեղծվի հանձնաժողով, կգտվեն այլ մարդիկ, որոնք կառաջարկեն, որ այս իրականության մեջ պետք է մանրակրկիտ վերլուծել, իրավիճակին գնահատական տալ և, թեկուզ պետության անկախության օրն է, հոբելյանական տոն, այն պետք է անցկացնել իրավիճակին համահունչ, համեստության շրջանակում։

Իսկ անկախության 30-ամյակն արժե նշել թեկուզ երկրի ներսում ժողովրդի համախմբման ու այս հոգեվիճակից դուրս գալու համար։ Բայց պետք է նշել համեստ՝ չվիրավորելով մեր զոհերին, մեր հերոսներին, որոնք մարտի դաշտում քաջագործություններ են կատարել։ Պետք է նշել՝ նաև միջազգային հարթակում ցույց տալու համար, որ մեր պետության անկախության 30 ամյակն է։

- Իսկ անցած մեկ տարվա ծանր իրադարձություններից հետո ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի վիճակը՝ որպես անկախ պետություն։

- Պատերազմում կրած պարտությունն իր պատճառներն ունի։ Առաջինը՝ պատերազմի պատճառներից մեկն այն է, որ մենք փոշիացրել ենք մեր միջազգային համագործակցության ռեսուրսները, փոշիացրել ենք Արցախի շուրջ Մինսկի խմբի բանակցային ողջ ներուժը։ Իսկ այնտեղ, որտեղ չկա բանակցություն, սկսվում է պատերազմը։ Սա խոսում է այն մասին, որ պատերազմը սկսվել է, քանի որ մենք և՛ բանակցային, և՛ արտաքին քաղաքականության, և՛ անվտանգային առումով որոշակի կորուստներ ենք ունեցել։ Հիմա պատերազմն ավարտվել է, իսկ Ադրբեջանի զինվորականները գտնվում են մեր սահմաններին կամ տեղ-տեղ՝ մեր տարածքում, և պետությունն ի վիճակի չէ նրանց դուրս հանել։ Այս վիճակում խոսել լիարժեք անկախության, լիարժեք ինքնիշխանության մասին, հասկանալի է, որ չենք կարող։ Բայց ամեն ինչ պետք է անել, որ Հայաստանն ու Արցախը դուրս գան այս վիճակից։

- Դուք ասում եք, թե գործող իշխանությունը փոշիացրել է ռեսուրսները, բայց նրանք էլ հակադարձում են, թե նախկիններն են փոշիացրել և վիճակը հասցրել պատերազմի։ Ասում են՝ երկրում և բանակում համատարած կոռուպցիա էր, թալան, որ բանակը լավ չի զինվել, որ սահմանները լավ չեն կահավորել, և պարտությունը դրա արդյունքն էր։ Հիշեցնում են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքը, թե բանակցությունները գտնվում են փակուղում, Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում։

- Այդ հարցին կարճ պատասխանելն անհնար է, բայց կփորձեմ․երկար տարիներ բանակցային գործընթացի և մեր անվտանգային համակարգի համատեղ գործունեության, նրանց հնարավորությունների կատարելագործման արդյունքում մենք հակառակորդին պարտադրել ենք, որ չսկսի լայնածավալ մարտական գործողություններ, թեև շփման գծում միշտ էլ խախտումներ եղել են։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացներին, բոլոր փաստաթղթերն ուղղված են եղել նրան, որ մենք կարողանանք դրանց շուրջ աշխատանք տանել և հարաբերական խաղաղություն պահպանել։ Իսկ բանակի կատարելագործման միջոցառումները հիմք են ստեղծել, որ հայկական բանակը երկար տարիներ կատարել է իր առջև դրված խնդիրը՝ պահպանել է մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։ Իրենց ասածը կարելի է դասել հեքիաթների շարքին, որովհետև գոնե ես գիտեմ, թե ինչ է կատարվել Զինված ուժերում։ Եվ այսօր նորից համոզվում եմ, որ տեղին է այն խոսքը, թե տարիների ընթացքում կարելի է կառուցել, բայց կարճ ժամանակահատվածում՝ կործանել։

- ԱԺ-ն մեր պետության, անկախության կարևոր ինստիտուտներից է, Դուք հիմա պատգամավոր եք։ Ինչպե՞ս եք գնահատում նոր խորհրդարանի մեկնարկը, առաջին նիստերի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը։

- Ես կարծում եմ, որ մեր համար խորհրդարանական կառավարումն անընդունելի է, քանի որ ընտրական, կուսակցական ողջ համակարգը լիարժեք ձևավորված չէ։ Ինձ համար ընդունելի է նախագահական կամ կիսանախագահական կառավարումը՝ հաշվի առնելով նաև իմ նախկին մասնագիտությունը։

- Զինվորականի՞ մասնագիտությունը։

- Այո, որովհետև զինվորականության համար միանձնյա ղեկավարումը հիմնական սկզբունք է, թեև մարդիկ չգիտեն, որ քննարկումների սկզբունքը մեզանում լավագույնս է արտահայտված։ Եթե քաղաքական գործունեության մեջ յուրաքանչյուրը տեսակետ է արտահայտում ըստ իր ցանկության, այսինքն, առանց որևէ մեկի ստիպելու, իսկ զինվորականության շրջանում հրամանատարն է որոշումն ընդունում՝ լսելով յուրաքանչյուրին։ Եվ ես չեմ կարծում, թե ԱԺ-ն այսօր ավելի լավ վիճակում է։ Առաջին հերթին քաղաքական մեծամասնության առկայությունն է պետության գործողություններում բերում միապետության հատկանիշների դրսևորման։ Երկրորդը՝ ԱԺ-ում այսօր գոյություն ունեցող գրեթե ռազմական իրավիճակը, լրատվամիջոցների նկատմամբ գործողությունները չեն խոսում ժողովրդավարության մասին։ Բազմակարծության ապահովման համար մեր բանավեճերին, քննադատություններին հակառակ՝ փորձում են բոլոր միջոցառումները կառուցողական աշխատանքի ներքո սղացրած՝ անցկացնել։ Դա նրանց մոտ չստացվեց, որովհետև մեր գործողություններով փորձեցինք բացահայտել նրանց հեռակա նպատակներն ու մոտեցումները, նրանց իրական և ստվերային գործողությունների իրական նպատակը։

- Ո՞րն է այդ նպատակը։

- Թույլ տվեք դրա մասին չխոսել, որովհետև շատ երկար կլինի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայեր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք, թուրքը մեռնում ա Տավուշի անտառի ու ջրի համար (տեսանյութ)Բաքուն համաձայնել Է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև«Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի». Արաքսիա ՍվաջյանՇարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզերում կիրականացվեն կարմրուկի դեմ պատվաստումներ. ԱՆԷդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում ու ազատ ման ա գալիս. Դանիելյան (տեսանյութ)Սպասում ենք Երևան-Սևան ճանապարհը բացվի, որ գնանք միանանք Կիրանցի մեր հայրենակիցներին. Ակցիայի մասնակից Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարությունԷս ի՞նչ նոր փորձության առաջ եք կանգնեցնում ժողովրդին, ի՞նչ հատվածական սահմանազատում. Ռուստամյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա ԱնդրեասյանԻնձ համար Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանըԵս հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Մենք ունենք գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալային ահռելի աճ. ԱԺ փոխնախագահԵս չեմ ասել, որ Ոսկեպարում ադրբեջանական դրոշ կա, ինչպես տարածվել է լրատվականներով. Բագրատ ՍրբազանԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասինՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Պահանջ ներկայացրեք Բաքվին, ասեք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից, հետո արեք դելիմիտացիա (տեսանյութ)Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է ՀայաստանինԲագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալե՞լ. Արթուր ԽաչատրյանՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակըԹշնամին Փաշինյանն է, ամեն ժամ ստորացնում է մեր ժողովրդին, փող էլ է ստացել հաստատ. սևանցի (տեսանյութ) Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Սահմանազատման գործընթացն այսօրվանից մեկնարկել է. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ) ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կիրանցում դասադուլ է2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. ԴավթյանԻշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ ԲյուրոԱպարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՔաղաքացիները բացեցին ավտոճանապարհըՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանովՈւկրաինան հաղթելու հնարավորություն է ստացել. ԶելենսկիԱնհուսալի ճանկերից` ասել է թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին. Զառա Արամյան Մինչև այսօր չունենք Արցախի ցեղասպանությունը վկայող փաստաթուղթ. Գեղամ Ստեփանյան (տեսանյութ) Եթե էսի մնաց, Ալիևի բոլոր ցանկությունները կատարվելու են, մեր խնդիրը այս իշխանությունից ազատվելն է (տեսանյութ)Դիզայներ Արամ Նիկոլյանը Տավուշում է. միացել է հայրենիքի պաշտպանությանը (տեսանյութ)ՀԻՄԱ․ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստԱդրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորԺողովուրդ, ոչ մի կուսակցության խաղ մի խաղացեք, հելեք, կանգնեք, մեր հող ու ջրի պայքարն ա էսօրԳործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժումԵթե պետք ա մեռնենք, թող մեռնենք, միայն պատերազմն ա ելքը, հայ ժողովուրդը պատերազմից չի վախենում (տեսանյութ) Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալԿապանի Սպանդարյան փողոցում փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս ՍոֆիանոպուլոսինՆոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ) Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
Ամենադիտված