Փարիզում ցուցարարները շշեր և ճայթուկներ են նետել ոստիկանների ուղղությամբ (լուսանկարներ)
PhotosՓարիզում «սանիտարական անցագրերի» դեմ բողոքի ակցիայի ագրեսիվ ցուցարարները շշեր ու ճայթուկներ են նետել ոստիկանների ուղղությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Շաբաթ օրը Փարիզում «սանիտարական անցագրերի» դեմ մի շարք ակցիաներ են նախատեսված: Դրանցից մեկն այժմ տեղի է ունենում Ֆրանսիայի մայրաքաղաքի 17-րդ թաղամասում։ Ակցիայի մթնոլորտը լարված է, ամբոխը կազմված է «Սև դաշինքներ» շարժմանը պատկանող սև հագուստով մարդկանցից, ովքեր հաճախ կազմակերպում են սադրանքներ և անկարգություններ:
Ամբոխին ուղեկցում են իրավապահ մարմինների աշխատակիցները:
Ինչ -որ պահի ցուցարարները սկսել են շշեր և ճայթուկներ նետել ոստիկանների ուղղությամբ։
Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում 9 -րդ շաբաթն անընդմեջ ցույցեր են տեղի ունենում «սանիտարական անցագրերի» դեմ:
Օգոստոսի 9-ից Ֆրանսիայում «սանիտարական անցագրերը» պարտադիր են սրճարաններ, ռեստորաններ, խոշոր առևտրի կենտրոններ այցելելու, ինչպես նաև ինքնաթիռով և հեռավոր գնացքներով ճանապարհորդելու համար: Փաստաթուղթը ենթադրում է COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական ցիկլի անցում, կորոնավիրուսային վարակի բացասական թեստի կամ պատվաստում ստացած լինելու մասին հաստատում: