Հայաստանում նախօրեին գրանցվել է COVID-19-ով վարակման 453 դեպք, մահացել է 7 մարդ
ՀասարակությունՍեպտեմբերի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 850 դեպք, որոնցից 232 528-ը՝ առողջացած, 5002-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 146 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 612 671 թեստավորում:
Այսպիսով, երեկ կատարվել է 5227 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 453 նոր դեպք: Ունենք 487 առողջացած, 7 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1174 է: