Դիլիջանում ՔՊ-ն տարածքային կառույց է հիմնել. ներկա է եղել փոխվարչապետ Պապիկյանը
BlogosphereՍեպտեմբերի 11-ին Դիլիջանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ստեղծումը։ Այդ մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:
Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանը և Վահագն Ալեքսանյանը, Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և ՔՊ կուսակցականներ։
Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին տարածքային խորհրդի անդամները.
1. Սարգսյան Դավիթ,
2. Բազինյան Արման,
3․ Թամրազյան Վարդան,
4. Օհանյան Լիլիթ,
5. Խեչյան Արշակ։
Խորհուրդն իր կազմից ընտրել է նաև նախագահ և քարտուղար։
Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է Դավիթ Սարգսյանը, քարտուղար՝ Լիլիթ Օհանյանը։
Տարածքային կառույցի խորհրդի վերահսկող է ընտրվել Վանուշ Փիլոյանը։