«Լիվերպուլի» հաղթանակն ու Սալահի 100-րդ գոլը Պրեմիեր լիգայում (տեսանյութ)
ՍպորտԱնգլիայի առաջնության չորրորդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց 3։0 հաշվով։
20-րդ րոպեին աչքի ընկավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը 100-րդ գոլը խփեց Պրեմիեր լիգայում։
Հյուրերի երկրորդ գոլը 50-րդ րոպեին խփեց բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն։ Ավելացված ժամանակում մրցակցի դարպասը գրավեց նաեւ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։
«Լիդս Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 0։3 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 20, Ֆաբինյո, 50, Սադիո Մանե, 90+2
Հեռացում՝ Պասկալ Ստրյոյկ («Լիդս Յունայթեդ»), 60