Բրիթնի Սփիրսը նշանադրվել է (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է իր նշանադրության մասին։ Նրա ընտրյալը Սեմ Ասգարին է:
Երեսունինը տարեկան Սփիրսը նորությունը տարածելու համար տեսահոլովակ է պատրաստել իր 27-ամյա ընկերոջ հետ: Աստղը Instagram-ում տեղադրել է կարճ տեսանյութ, որտեղ ցուցադրել է մատանին:
«Գրողը տանի, չեմ հավատում», - գրել է երգչուհին:
Ինչպես նշում է People ամսագիրը, Ասգարին, ով աշխատում է՝ որպես Սփիրսի ֆիթնեսի անձնական մարզիչ, սկսել է հանդիպել վերջինիս հետ 2016 թվականին՝ «Slumber Party» տեսահոլովակը նկարահանումների ժամանակ: Ասգարիի մենեջեր Բրենդոն Քոենը հաստատել է լուրը հրապարակմանը մեկնաբանության մեջ:
«Այսօր զույգը ձևակերպեց իր երկարաժամկետ հարաբերությունները և խորապես հուզված է ցուցաբերվող աջակցությունից, նվիրվածությունից և սիրուց»,-ասել է Քոենը:
Նրա խոսքով՝ զարդերը պատրաստել է Նյու Յորքից ժամանած ոսկերիչը, որին հաջողվել է պատրաստել «եզակի մատանի»:
Վերջերս երգչուհին փորձում էր ազատվել իր հոր խնամակալությունից, ով 2008 թվականից, դատարանի որոշմամբ, վերահսկում էր իր կյանքի մեծ մասը, ներառյալ՝ միլիոնավոր դոլարների կարողության կառավարումը: Խնամակալությունը նրան շնորհվեց հոգեբանական խնդիրների ֆոնին, որոնց հանդիպեց Բրիթնի Սփիրսը 13 տարի առաջ: