Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտների վրա՝ ի պատասխան հրթիռների արձակմանը (լուսանկարներ)
PhotosԻսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ շարժման թիրախներին՝ ի պատասխան Գազայի հատվածի տարածքից հրթիռների արձակմանը, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը:
«Գազայի ահաբեկիչները երեք գիշեր անընդմեջ հրթիռակոծել են Իսրայելը՝ վտանգելով Գազայի և Իսրայելի մարդկանց կյանքը: Ի պատասխան՝ մենք հարվածեցինք ՀԱՄԱՍ-ի չորս օբյեկտներին, որոնք օգտագործվում էին զորավարժությունների համար՝ որպես զենքի արտադրամաս և որպես մուտք՝ դեպի ահաբեկիչների ստորգետնյա թունել», - ասվում է Twitter-ում տեղադրված բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ զինվորականները հայտնել էին, որ կիրակի երեկոյան և երկուշաբթի գիշերը Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ: «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը հաջողությամբ որսացել է դրանք: