Երևանում շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ. դրանցից երկուսը պատրաստ կլինեն այս տարի (տեսանյութ)
Երևանի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից, որը նաեւ տեսանյութ է տարածել:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո և հավատի» այգում, ինչպես նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շների առանձնացված զբոսայգիները պատրաստ կլինեն արդեն այս տարի: