Հնարավոր է` Պուտինն ինքնամեկուսանա
WorldՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հնարավոր է շուտով ինքնամեկուսանա, քանի որ իր շրջապատում շատ մարդիկ կան, որ վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին ՌԴ նախագահն ասել է Կրեմլում՝ պարաօլիմպիկ հավաքականի մարզիկների հետ հանդիպման ժամանակ։
«Մեր մոտ, ցավոք սրտի, այժմ նույնպես… Բժիշկներն ուսումնասիրում են… նույնիսկ իմ շրջապատում խնդիրներ են առաջանում այդ Քովիդի հետ: Պետք է հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում: Կարծում եմ՝ ինքս էլ շուտով ստիպված կլինեմ կարանտինի անցնել: Շատ մարդիկ են հիվանդ շրջապատում»,- ասել է Պուտինը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ խոսքերը, ասել է, որ Պուտինն ինքնամեկուսանալու մասին խոսելիս պատկերավոր է արտահայտվել։