Ժիրինովսկին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական հանրահավաքին գնացել է կառքով (տեսանյութ)
ՏեսանյութերՍեպտեմբերի 13-ին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կառքով է ժամանել կուսակցության նախընտրական հանդիպմանը:
Ձիերը ճանապարհին մի քանի անգամ կանգ են առել: Ժիրինովսկին ստիպված է եղել հանդիսատեսին խնդրել չծածանել դրոշները, քանի որ այն վախեցնում է ձիերին, հաղորդում է Iz.ru-ն:
Միջոցառումը, որի ժամանակ կուսակցության անդամները քննարկել են Պետդումայի առաջիկա ընտրությունները, անցկացվել է Մոսկվայի «ՎՏԲ-Արենայում»:
«Այսօր մենք անցկացնում ենք եզրափակիչ հանրահավաք, համերգ` կապված ութերորդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունների նախընտրական քարոզարշավի ավարտի հետ», - ասել է Ժիրինովսկին` դիմելով ներկաներին: