Գոհար Ավետիսյանը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքով
LeisureՌուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ արձակուրդը վայելում է հունական Միկոնոսում: Հայտնի հայուհին Ինստագրամի իր էջում կիսվել է հանգստավայրում արված գայթակղիչ ֆոտոշարքով:
Կադերում Գոհարը պատկերված է խորը լանջաբացվածք ունեցող մուգ կանաչ զգեստով և նույն գույնի լողազգեստով: Երիտասարդ մայրիկի գայթակղիչ կերպարն ամբողջացրել են ոսկյա զարդերը և վառ դիմահարդարումը:
«Ամեն գիշեր, երբ ես իսկապես ուզում էի ուտել, ինքս ինձ ասում էի` համբերիր, սիրելիս, կարևորն` արձակուրդում կլինեն գեղեցիկ լուսանկարներ»,- հրապաարկմանը կից գրել է Ավետիսյանը` հարցնելով հետևորդներին, թե արդյոք հավանում են իր թափած ջանքերի արդյունքը:
Մեկնաբանություններում օգտատերերը դրական խոսքեր են հղել Գոհարին, սակայն որոշներն էլ մեղադրել են նրան լուսանկարները խմբագրելու մեջ: