Երևանի ավագանին նիստում կքննարկի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագիրը. ՈՒՂԻՂ
ПолитическиеԵրևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստը, օրակարգում կա 18 հարց:
Երևանի ավագանին որոշում կընդունի Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշարձանն Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան hետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում տեղադրելու, ինչպես նաև` վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագիրը հաստատելու մասին։
Օրակարգում ընդգրկված է նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին նախագիծը: