Խոշոր հրդեհ՝ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջներ
Чрезвычайный случайԱյսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարույան փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցի թիվ 25 հասցեում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, և այս պահին մեծ թվով հրշեջներ և կահույքի արտադրամասի աշխատակիցներ պայքարում են կրակի տարածման դեմ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խմբեր, ովքեր տեղում ծառայություն են կատարում, որպեսզի, եթե անհրաժեշտություն լինի, մարդկանց օգնություն ցուցաբերեն։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։
Պարեկները սահմանազատել են դեպի կահույքի արտադրամաս տանող ճանապարհահատվածը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խոչընդոտ չլինի կահույքի արտադրամասի աշխատակիցների համար։
Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ-1։