25 000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն այս երեկո կհասնի մեր հայ բարեկամներին. Մակրոն
ԱշխարհԻնչպես և խոստացել էի նախորդ տարվա օգոստոս ամսին, 25 000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն այս երեկո կհասնի մեր հայ բարեկամներին։ Այս մասին հայերենով ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Համերաշխությունը գործողության մեջ COVID-19 համավարակի դեմ պայքարում»,- նշել է նա։